Ջերմուկի ճոպանուղին այս պահին չի գործում

Ջերմուկի ճոպանուղին այս պահին չի գործում

Ջերմուկում  սեպտեմբերի 13-ից հետո  բնականոն կյանքը փուլ առ փուլ վերականգվում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ասաց, որ նախկինի նման տուրիստական հոսքեր չկան, սակայն քաղաքում այս պահին էլ զբոսաշրջիկներ են հանգստանում: «Սեպտեմբերի 13-ից հետո տեղահանված բնակչության 15-20 տոկոսը միայն չի վերադարձել: Բնակիչների մեծ մասը վերադարձել է: Դպրոցներն ու մանկապարտեզները բնականոն հունով գործում են»,-ասաց նա: 

Մարզպետը նշեց, որ կառավարությունը 50 միլիոն դրամ է տրամադրել՝ փոխհատուցման հարցերը հոգալու համար և այս պահին այս հարցերն են կարգավորվում:

Անդրադառնալով ԵԱՀԿ  դիտորդների ներկայությունը, մարզպետն ասաց, որ  այդ փաստը զսպող ազդեցություն կունենա, քանի որ դիտորդներն ամեն ինչ արձանագրում են:

Գրիգորյանն ասաց, որ սեպտեմբերի 13-ի հրետակոծությունից Ջերմուկի ճոպանուղին վնասվել է և այս պահին  չի գործում:

 «Աշխատանքներ են տարվում ճոպանուղու գործունեության վերականգնման ուղղությամբ»,-ասաց նա:

Վայոց ձորի մարզպետի խոսքով՝  Ջերմուկի տարածքից անզեն աչքով տեսանելի են  ադրբեջանական ստորաբաժանումները:

«Մեր տեղեկություններով՝ ադրբեջանական խումբը դեռեւս դուրս չի եկել, բայց Գլխավոր շտաբը ավելի լավ կտիրապետի այդ ինֆորմացիային»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում