Կոնստանտին Զատուլին. «Ղարաբաղը հայկական հող է. հայերը չեն կարող լքել այն». Տեսանյութ

Կոնստանտին Զատուլին. «Ղարաբաղը հայկական հող է. հայերը չեն կարող լքել այն». Տեսանյութ

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի անդամ Կոնստանտին Զատուլինը «СоловьёвLIVE» հաղորդաշարի ժամանակ մեկնաբանել է Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունները: Զատուլինը մասնավորապես նշել է, որ Ադրբեջանը  հավանաբար որոշում է կայացրել ցույց տալ, որ կարող է ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը:

«Ադրբեջանը հավանաբար որոշել է ցույց տալ, որ կարող է ռազմական ճանապարհով որոշել Ղարաբաղի ճակատագիրը:  Զուտ  քարոզչական նկատառումներից ելնելով էլ հայտարարել է, որ Հայաստանն է առաջինը սանձազերծել նոր բախումները: Չնայած որ ցանկացած անկողմնակալ դիտորդ հասկանում է, որ Հայաստանը կարիք չուներ դա անելու, ինչպես և Ղարաբաղը: Հայաստանն ու Ղարաբաղը հանդես են գալիս հոգուդ ստատուս-քվոյի պաշտպանության: Իսկ Ադրբեջանն ուզում է հաղթահարել այդ ստատուս- քվոն և ցուցադրել, որ կարող  է ռեվանշի հասնել», - նշել է Զատուլինը:

Ռուս պատգամավորը նշել է, որ այս փուլում վճռորոշ դեր է խաղացել և այն, որ Թուրքիան ցանկություն է հայտնել ուժեղացնել իր ազդեցությունը տարածաշրջանում: Հենց դրանով է պայմանավորված Թուրքիայի նախագահի և այլ պատգամավորների հայտարարությունն առ այն, որ իրենք ամբողջովին աջակցում են Ադրբեջանին, իսկ հայերը պետք է լքեն « օկուպացված» տարածքները:

Հակադարձելով Թուրքական կողմի հայտարարություններին՝ Զատուլինը նշել է, որ, եթե հայերն «օկուպացրել» են այդ տարածները, ապա   այդ «օկուպացիան» տևում է  մարդկության գրավոր պատմության վերջին  2500-3000 տարիների ընդհացքում:

«Այս տեսանկյունից հայերը ոչ մի պարագայում չեն կարող լքել Ղարաբաղը, դա իրենց տարածքն է, հայերի հողը: Դա այն հողն է որտեղ կանգնած են հայկական եկեղեցիները, որտեղ կան իրենց նախնիների շիրիմները», - նշել է Զատուլինը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում