Guardian. Ղարաբաղում արդեն 10 թուրքական վարձկան է մահացել

Guardian. Ղարաբաղում արդեն 10 թուրքական վարձկան է մահացել

Guardian-ի թղթակիցը հայտնել է, որ խոսել է Ղարաբաղում գտնվող սիրիացի վարձկանների հետ: Բեթան ՄաքՔերանը թվիթերում գրել է, որ կապ է հաստատել Լեռնային Ղարաբաղում գտնվող սիրիացի վարձկանի հետ, ով հաստատել է, որ սեպտեմբերի 24-ին Թուրքիայի կողմից աջակցվող սիրիացի զինյալ խմբավորումների 1000 մարդու հետ միասին ժամանել է Ադրբեջան:

Նրանցից ոմանք, ըստ այս անձի, ուղարկվել են առաջնագիծ, իսկ 10 մարդ արդեն մահացել է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում