Վրաստանը չկարողացավ հաղթել Հյուսիսային Մակեդոնիային
Ֆուտբոլի Ազգերի լիգայի որակավորման C դիվիզիոնում, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի ընտրանին, կայացան չորրորդ տուրի հանդիպումները:
Վրացիներին հաջողվեց խաղի 75-րդ րոպեին բացել հաշիվը, սակայն ունենալով թվային առավելություն, այնուամենայնիվ չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը: Մրցավարի կողմից ավելացված 3-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով Հյուսիսային Մակեդոնիան հավասարեցրեց հաշիվը: Խաղի մնացած ժամանակահատվածում դարպասի գրավում չարձանագրվեց: Վրաստան-Հյուսիսային Մակեդոնիա` 1:1:
Այս տուրի շրջականերում Հայաստանի ընտրանին ոչ-ոքի` 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը Էստոնիայի հետ:
Ազգերի լիգայի 5-րդ տուրի շրջականներում նոյեմբերի 15-ին Հայաստանը կխաղա Վրաստանի, իսկ Հյուսիսային Մակեդոնիան` Էստոնիայի հետ:
Կարծիքներ