ԱՄԷ-ն կառուցողական գործընկեր կլինի արդի ժամանակաշրջանում որոշ կարևոր մարտահրավերների դիմակայելու համար. 50-ամյա պատմության գլխավոր ձեռքբերումները
2021թ․-ի դեկտեմբերի 2-ին ԱՄԷ-ն տոնել է իր Ոսկե հոբելյանը՝ պետության հիմնադրման 50-ամյակը՝ ազդարարելով ԱՄԷ-ի առաջիկա 50 տարիների ազգային ռազմավարության սկիզբը, աջակցելով կայուն աճի նոր դարաշրջանին և ամրապնդելով երկրի եզակի մրցունակությունն ու համաշխարհային մակարդակով բաց տնտեսությունը:
Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄԷ դեսպանությունից, նշելով, որ ԱՄԷ-ն ավելի ու ավելի է ձգտում ամրապնդել իր դերը որպես միջազգային հանրության ակտիվ անդամ՝ տարածաշրջանում և ողջ աշխարհում հակամարտությունների լուծման համար խթանելով դեէսկալացիան և երկխոսությունը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ ընտրվելուց հետո ԱՄԷ-ն կառուցողական գործընկեր կլինի արդի ժամանակաշրջանում որոշ կարևոր մարտահրավերների դիմակայելու համար:
Դեսպանությունը ներկայացնում է նշանակալի իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել ԱՄԷ-ի հիմնադրումից ի վեր։
1971թ․ դեկտեմբերին լուսահոգի շեյխ Զայեդ բն Սուլթան ալ-Նահյանի կողմից հիմնադրվել է Արաբական Միացյալ Էմիրությունները։
1981թ․ մայիսին ստեղծվել է Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը։
2004թ. նոյեմբերին Ն․ Գ․ Շեյխ Խալիֆա բն Զայեդ ալ-Նահյանը դարձել է ԱՄԷ նախագահ։
2006թ․ ապրիլին բացվել է Աբու Դաբիի վերականգնվող էներգետիկայի «Մասդար» ընկերությունը։
2009թ․ հունիսին Աբու Դաբին դարձել է Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության (IRENA) կենտրոնակայանը:
2010 հունվարին Դուբայում բացվել է աշխարհի ամենաբարձր աշտարակը` Բուրջ Խալիֆան։
2013թ․ մարտին տեղի է ունեցել արևային ամենամեծ կայանի՝ Շամս 1-ի բացումն Աբու Դաբիի «Մադինաթ Զայեդ» շրջանում։
2013թ. նոյեմբերին ԱՄԷ-ն շահել է «Էքսպո Դուբայ 2020»-ը կազմակերպելու հայտը:
2014թ․ հուլիսին ստեղծվել է ԱՄԷ տիեզերական գործակալությունը՝ Մարսի առաքելությունը ղեկավարելու համար։
2017 թվականի հոկտեմբերին տրվել է արհեստական բանականության ազգային ռազմավարության մեկնարկը։
2019թ. փետրվարին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դարձել է առաջին պապը, ով այցելել է ԱՄԷ և ստորագրել «Մարդկային եղբայրություն» փաստաթուղթը։
2019թ. սեպտեմբերին Հազզա ալ-Մանսուրին դարձել է առաջին էմիրաթցին, ով հասել է տիեզերք։
2020 թվականի հուլիսին ԱՄԷ-ն միացել է տիեզերական ակումբին՝ Ճապոնիայից հաջողությամբ արձակելով «Հույսի զոնդ » արբանյակը:
2021 թվականի ապրիլին երկու էմիրաթցիներ ընտրվել են ԱՄԷ-ի տիեզերագնացների կորպուսի անդամներ, նրանց թվում էր արաբական աշխարհի առաջին կին տիեզերագնացը։
2020 թվականի սեպտեմբերին «Աբրահամյան համաձայնագրի» ստորագրումը նշանավորվեց ԱՄԷ-ի և Իսրայելի միջև երկկողմ հարաբերությունների մեկնարկով։
2021 թվականի սեպտեմբերին վերանայվել է ԱՄԷ-ի վիզաների նոր բարեփոխումները` հաստատելու Էմիրությունների դիրքը՝ որպես աշխատանքի, ներդրումների, ձեռնարկատիրական գործունեության և կրթության համար իդեալական վայր։
2021 թվականի նոյեմբերից ԱՄԷ-ն իրականացնում է իր 50-ամյա պատմության մեջ ամենամեծ իրավական բարեփոխումները։
Կարծիքներ