Խնդրում եմ, հնարավորության դեպքում մասնակցել զինվորների հոգեհանգիստներին. ԱԺ փոխնախագահ
Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը խնդրանքով դիմել է ՀՀ քաղաքացիներին։
«Բարեկամներ, սիրելիներ, թեև ամեն պահ բոլորիս ուշքն ու միտքն Արցախից լուրերն են, Արցախին ու բանակին օգնելն է, այդուհանդերձ, խնդրում եմ, հնարավորության դեպքում, մասնակցել զինվորների հոգեհանգիստներին: Մեր կարեկցանքի, հոգատարության, խոնարհումի ու հաղթելու խոստումի բառերն ու ամուր գիրկը շատ կարևոր են վշտի մեջ գտնվող մարդկանց համար:
Հարազատի, ընկերոջ, ծանոթի ցավակցությունը շատ բնական է, բայց անծանոթի ապրումակցումը, հավատացեք, իսկապե՛ս, ամրապնդում է մարդկանց: Խնդրում եմ՝ այնպես ամուր գրկենք ծնողներին, կարծես կգրկեինք իրենց ու արդեն մերը դարձած տղաներին: Ես ինքս այս օրերին հարազատների կողքին լինելու կարիք ունեմ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Նազարյանը։
Կարծիքներ