Ծառուկյանի և նրա թիմակիցների թիրախում հիմա էլ հայտնվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը
Ինչու՞ են ավանադաբար թիրախավորվում այն դատավորները, ովքեր փորձում են օբյեկտիվ որոշում կայացնել նախկինների կամ քրեաօլիգարխիայի վերաբերյալ
Երբ փորձում ես վերլուծել վերջին օրերին ԲՀկ ղեկավար Գագիկ Ծառուկյանի, նրա թիմակիցների, փաստաբանների և նրան սպասարկող լրատվամիջոցների գործողությունները, ապա պարզորոշ երևում է, որ նրանց թիրախում հիմա էլ հայտնվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը, ով քննելու է Ծառուկյանի կալանքի միջնորդության հարցը: Եթե փորձենք մի փոքր խորը անդրադարձ կատարել Ծառուկյանի կողմից ընտրակաշառքի բաժանման իրողությունների, ղազագրերի առկայության և այլնի մասով քրեական գործի պատմությանը, ապա նկատելի կերպով երևում են դատավարական որոշ մանրամասներ, որոնք անտեսելն ու այս օրերին տրվել միայն Ծառուկյանի կողմից դատավոր Մարտիրոսյանին թիրախավորելու լուրերին՝ մեղմ ասած ոչ պրոֆեսիոնալ է: Հատկապես այն դեպքում, երբ այս գործին միայն դատավոր Մարտիրոսյանը չէ որ մասնակցում է, այլ նրանից բացի եղել են նաև այլ դատավորներ ու դատական ատյաններ, որոնց մասին ևս պետք է անդրադառնալ վերլուծականում: Այսպես, հիշենք ու չմոռանանք, որ Ծառուկյանի կալանքի միջնորդությունն առաջին անգամ մերժած դատավոր Ռոբերտ Պապոյանն անգամ ընդունել է, որ առկա է հիմնավոր կասկած մեղասգրվող հանցանքները կատարելու հետ կապված՝ ինչը շատ կարևոր է կալանքի վերաբերյալ միջնորդությունը քննարկելիս: Նշված դատավորն ընդամենը գնահատել է, որ Ծառուկյանը չի կարող ազդեցություն ունենալ դատավարության մասնակիցների նկատմամբ: Այս հանգամանքն էլ կասկածի տակ է դրվել վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի կողմից, ով գտել է, որ այդ առումով բավարար ռիսկեր կան, հատկապես այն պարագայում, երբ Ծառուկյանի տան խուզարկության ժամանակ հայտանբերված պատգամավորության թեկնածուների ձեռագրով գրված տեքստերը, ենթադրում են, որ տեքստերի հեղինակների վրա Ծառուկյանն ունի անվերապահ ազդեցություն: Այս ամենն էլ հիմք է հանդիսացել, որ դատավոր Ռոբերտ Պապոյանի որոշումը վերացվի և ուղարկվի առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Այսինքն վերոհիշյալ երկու դատավորները ևս Ծառուկյանի առընչությունը մեղսագրվող հանցագործությանը համարել են հիմնավոր և նույնիսկ տեսել են կալանքի հիմքեր: Նշվածն իր դիրքորոշմամբ հաստատել է նաև վճռաբեկ դատարանը՝ Ծառուկյանի բողոքը վարույթ չընդունելով: Այստեղ հարց է առաջանում. ինչու՞ այս դեպքում միայն դատավոր Մարտիրոսյանն է հայտնվել Ծառուկյանի ու նրա մերձավոր շրջապատի թիրախում, իսկ պատասխանն էլ շատ պարզ է, որովհետև հիմա նա է քննելու գործը և նրա վրա է Ծառուկյանը փորձում ամեն կերպ ներազդել և գործի ընթացքը լուծել ի օգուտ իրեն:
Հ.Գ. – Ստացվում է նույն ձեռագիրը, երբ որևէ դատավոր փորձում է արդար ու օբեյկտիվ դատավորություն սկսել նախկինների, քրեաօլիգարխիայի ներկայացուցիչների նկատմամբ (իսկ նրանք հաստատ ունեն շատ և շատ ապօրինություններ, որոնց հանդեպ կասկածներ գրեթե չկան)՝ վերջիններս անմիջապես նրան թիրախավորում են ու ընդգծված քննադատում, ինչպես դա եղավ Միքայել Միանասյանի և այլոց պարագաներում:
Կարծիքներ