Ֆինանսական կազմակերպությունների կողմից հետաձգված մարումների ծավալը կազմում է ավելի քան 100 մլրդ դրամ
Քանի որ երեկ ԱԺ-ում ԲՀԿ կողմից կազմակերպած խորհրդարանական լսումը որևէ աղերս չուներ փաստերի քննարկման հետ, այլ ակնհայտ քաղաքական երանգ ուներ առանց որևէ փաստական հենքի՝ համատարած գռեհիկ վիրավորանքներով համեմված: Այսինքն, ուղղորդվում էր "յուրաքանչյուր ընտանիքին 1000$, 2000$, 3000$, 4000$" բաժանելու տրամաբանությամբ...ջհանդամ թե տնտեսությունը չի փլուզվի։
Այնուհանդերձ հարկ եմ համարում ներկայացնել որոշ փաստեր, ի լրումն ԿԲ-ի նախագահի տեղեկալի ներկայացրածի:
Ֆինանսական կազմակերպությունների կողմից հետաձգված մարումների ծավալը կազմում է ավելի քան 100 մլրդ դրամ, տես նկար:
Հակիրճ նաև մեր կողմից ներկայացրած և ԱԺ կողմից հավանություն ստացած օրենսդրական փոփոխության մասին:
Քանի որ սպառողական վարկերի միջին տոկոսադրույքը կազմում էր 42%, Վ.Կարապետյանի և իմ հեղինակած նախագծով մենք առաջարկել ենք, որ վարկառուն պարտադիր ձեռքով վավերացնի, որ գիտակցում է, որ ստանձնում է ոչ թե անվանական այլ իրական վարկի տոկոսը (ենթադրենք գովազդվում է տարեկան 18%, բայց այլ "թաքնված ծախսերով" վարկի փաստացի տոկոսադրույքը կազմում է 42%, ապա հաճախորդը տեսնում և վավերացնում է, որ պատրաստվում է 42% պարտավորություն ստանձնել): Ավելին որոշակի բանաձևով, որը ԿԲ-ն պետք է հաստատի վարկերի պորտֆելում պետք է լինի եկամուտներով ապահովված վարկերի մասնաբաժին:
Կարծիքներ