Հացավան գյուղում այրվել է մոտ 600 հակ անասնակեր

Հացավան գյուղում այրվել է մոտ 600 հակ անասնակեր

Հունվարի 14-ին` ժամը 13:04-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացավան գյուղի սկզբնամասում՝ ֆերմայի տարածքում, այրվում է պահեստավորած անասնակեր:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել՝ 20:00-ին: Այրվել է մոտ 600 հակ անասնակեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում