Հաքերները հարձակվել են Ուկրաինայի կառավարության կայքերի և հանրային ծառայությունների պորտալի վրա
Ուկրաինայի կառավարության կայքերը հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը տուժել են կիբեռհարձակումից։ Անհայտ անձինք կոտրել են պաշտպանությունը և պաշտոնական ինտերնետային կայքերում տեղադրել ուկրաիներեն, ռուսերեն և լեհերեն սպառնալից տեքստեր՝ գրում է BBC-ն:
Հարձակման արդյունքում անհասանելի են դարձել Ուկրաինայի կառավարության, արտաքին գործերի, կրթության և գիտության, սպորտի նախարարությունների և այլ գերատեսչությունների կայքերը։ Հանրապետության անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ անձնական տվյալների արտահոսք չի եղել:
Այժմ հետաքննություն է ընթանում, դեռևս պարզ չէ, թե ովքեր են կիբեռհարձակման կազմակերպիչները:
Կարծիքներ