Բայդենը դիտարկում է Իրանի բեռի թեթեւացումն առանց առանցքային պատժամիջոցները չեղարկելը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Իրանի ֆինանսական բեռը թեթեւացնելու միջոցներ առանց քայքայիչ տնտեսական պատժամիջոցները չեղարկելու՝ ներառյալ նավթի վաճառքը, որպես քայլ 2015 թվականի միջուկային գործարքի վերականգնման ուղղությամբ, որից դուրս էր եկել նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է Bloomberg-ը:
Որոշ տարբերակներ, որոնց շուրջ քննարկում են ԱՄՆ ներկայացուցիչները, ներառում են Արժույթի միջազգային հիմնադրամում Թեհրանին վարկավորելու համար աջակցության տրամադորւմ կորոնավիրուսի շուրջ իրավիճակը մեղմելու եւ պատժամիջոցները թուլացնելու համար, որոնք խոչընդոտում են կորոնավիրուսի հարցում Իրանի կողմից միջազգային օգնություն ստանալուն: Այդպիսի քայլերը կարող են արդարացվել՝ հումանիտար նկրտումներից ելնելով:
Նախագահ Բայդենը նաեւ կարող է ստորագրել հրաման, որը չեղարկում է միջուկային գործարքից դուրս գալու մասին Թրամփի որոշումը: Սակայն պատժամիջոցները չեղարկելու մասին հարցը, ինչը թույլ կտար Իրանին նավթ վաճառել միջազգային շուկայում, ներկայում, աղբյուրի խոսքով, լրջորեն չի դիտարկվում:
«Վերջին ամիսներին ինչպես Եվրոպայում, այնպես էլ դեմոկրատական ճամբարում շատ են քննարկել մի շարք անհետաձգելի միջոցների մասին, որոնք ԱՄՆ-ը կարող է ընդունել»,-ասել է Եվրոպական խորհրդի միջազգային հարաբերությունների հարցերով ավագ գիտաշխատող Էլի Ջերանմայեն: Իրանյան գործարքի վերածնունդը դարձել է Բայդենի վարչակազմի արտաքին քաղաքականության ամենահնչեղ մարտահրավերներից մեկը:
Կարծիքներ