Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում՝
Սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին՝ առանձին շրջաններում, 26-ին շրջանների զգալի մասում, հատկապես կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 26-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի սեպտեմբերի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 32.30C (1977 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 5.60C (1987 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 18.70C
Կարծիքներ