Նրանք անգամ իրենց խաղաղապահների կյանքն են դարձնում սակարկության առարկա, ուր մնաց, թե չանեին դա արցախահայության հանդեպ. Հակոբ Բադալյան

Նրանք անգամ իրենց խաղաղապահների կյանքն են դարձնում սակարկության առարկա, ուր մնաց, թե չանեին դա արցախահայության հանդեպ. Հակոբ Բադալյան

ՄԱԿ դիտորդները Արցախում հայտնվել են Ալիեւի համաձայնությամբ: Հիմա, այս պայմաններում որքանո՞վ կարող է համարժեք դիտվել «գնահատականը», թե այդ դիտորդների այնտեղ լինելը Ադրբեջանին էթնիկ զտման մեղադրանք ներկայացնելու հնարավորությունն է:

Առաջնորդվել Ալիեւի տգիտության կանխավարկածով, չգիտեմ, թե ինչ է:

Մինչեւ ՄԱԿ առաքելության այնտեղ լինելը, երբ ադրբեջանական ագրեսիայից հետո սկսած հայաթափմանը զուգահեռ «միջազգայինները» սկսեցին խոսել Արցախ առաքելություն ուղարկելու անհրաժեշտոության մասին՝ ինչը չէին անում մինչ այդ, չէին անում բլոկադայի տասը ամիսների ընթացքում, կարծիքս հայտնել եմ, որ այս փուլում արդեն այդ առաքելության պատրաստակամությունը պայմանավորված է գլխավորապես ռուսական ներկայության դեմ ավելի աշխույժ աշխատելու նկատառումով՝ միաժամանակ չվնասելով Ադրբեջանի շահերը:

Այլ կերպ ասած, Բաքվին թույլ տրվեց իրականացնել էթնիկ զտումը, իսկ դրա դիմաց էլ Բաքուն թույլ է տալիս ՄԱԿ մուտքը Արցախ՝ քանի որ դա նաեւ Բաքվին է օգտակար ռուսական խաղաղապահ ներկայության իմաստը հնարավորինս իմաստազրկելու կամ արժեզրկելու համար, այդ կերպ էլ նոր իրավիճակում փորձեկկով շահավետ առեւտուր անել ռուսների եւ Արեւմուտքի միջեւ:

Իսկ ռուսները, ինչու՞ թույլ տվեցին: Մի քանի օր առաջ գրառում եմ արել այդ թեմայով: Ռուսաստանի ներկայիս վիճակն ու նաեւ աշխատանքային մեթոդաբանությունը այնպիսին է, որ նրանք անգամ իրենց խաղաղապահների կյանքն են դարձնում սակարկության առարկա, ուր մնաց, թե չանեին դա արցախահայության հանդեպ:

Դա է ժամանակակից Ռուսաստանի վերնախավի թե պատկերացումների, թե հնարավորությունների, թե բարոյականության շրջանակը:

Ամբողջ հարցն այն է, որ Ադրբեջանի հետ հարաբերության հարցում՝ հնարավորություններն ու տեխնոլոգիաները այլ են, սակայն բորայականությունը այլ չէ որեւէ ուրիշ խաղացողի առնչությամբ:

Հակոբ Բադալյան

Հետևեք մեզ նաև Տելեգրամում