Երեւանում ընթանում է «Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կայուն կառավարման հեռանկարները» համաժողովը
Մայիսի 14-ին Երևանում տեղի է ունենում «Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կայուն կառավարման հեռանկարները» համաժողովը:
Համաժողովի ընթացքում կքննարկվեն Արարատյան արտեզյան ավազանի ներկա վիճակի թեմաները, ռեսուրսների պահպանման եւ կայուն օգտագործման հեռանկարները:
Վերջին տասնամյակի ընթացքում ստորերկրյա ջրերի մակարդակն այստեղ իջել է միջինում 6-9 մետրով (տեղ-տեղ՝ մինչեւ 15 մետր), իսկ արտեզյան գոտին կրճատվել է շուրջ 67 տոկոսով: Գերօգտագործման բացասական դինամիկան ջրի անհավասարակշռության, ստորերկրյա ջրերի վերականգնման ներուժի իջեցման է հանգեցնում՝ջրի պակաս առաջացնելով տարածաշրջանում, ինչը վտանգում է երկրի սննդային եւ էներգետիկ անվտանգությունը:
«Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լեւոն Ազիզյանը լրագրողներին ասաց, որ Թուրքիայի կողմից ջրամբարների կառուցման հետ կապված մակերեսային ջրային ռեսուրսների պակաս կա:
«Ախուրյանի ջրամբարը կեսից պակաս է լսցված, իսկ անցյալ տարի այդ ցուցանիշը 80 տոկոս էր»,- ասաց նա:
«ԷկոԼուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանն իրավասու մարմինների կողմից տրամադրված տվյալները ոչ միանշանակ է համարում, քանի որ տարբեր գերատեսչություններ տարբեր տեղեկություններ են տրամադրում:
«Դա վերաբերում է, օրինակ, Սիսիանում աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկմանը: Ուստի նախքան ջրային ռեսուրսների մոնիտորինգի խնդիրները լուծելը, ձեզ հարկավոր է հավաստի տվյալներ ունենալ: Սիսիանում տեղի ունեցած միջադեպը պարտադիր չէ, որ կապված լինի Ադրբեջանի հետ, մենք աղտոտված գետեր ունենք, իսկ կասկածներ են առաջանում, քանի որ համապարփակ տեղեկատվություն չի տրամադրվում: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից սպառնալիքներին, ապա դրանք միշտ էլ արդիական են»,- հավելեց նա:
Կարծիքներ