ԶԼՄ-ներն իմացել են հունիսին հանրահավաքներ սկսելու Թրամփի պլանների մասին
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր կողմնակիցների համար հանրահավաքների անցկացումը կվերսկսի հաջորդ ամսին: Այդ մասին հաղորդել Է New York Post-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրի:
Անցկացման ամսաթվերը եւ վայրերը դեռ չեն հայտարարվել: Հրատարակության զրուցակցի տվյալներով, նախկին նախագահի թիմն այժմ վայրեր Է ընտրում հունիսին մի քանի հանրահավաքներ անցկացնելու համար: Սպասվում Է նաեւ, որ հանրահավաքը կկայանա հուլիսի 4-ի տոնի կապակցությամբ:
Հրատարակությունը հիշեցնում Է, որ Թրամփը հանդես չի եկել հունվարի 6-ին անցկացված հանրահավաքներում: Այն ժամանակ նա կրկին հայտարարել Է, որ չի ճանաչում իր պարտությունն ընտրություններում:
Նրա կարծիքով, Ջո Բայդենը հաղթանակ Է տարել մի շարք նահանգների ընտրատեղամասերում մասշտաբային մեքենայությունների շնորհիվ միայն: Ավելի ուշ այն ժամանակվա նախագահի կողմնակիցները ներխուժել են Վաշինգտոնում Կոնգրեսի շենք, անկարգությունների պատճառով հինգ մարդ Է զոհվել:
Կոնգրեսի նիստն ընդհատվել Է, կոնգրեսականների մի մասը տարհանվել Է: Երբ Կապիտոլիումում հաջողվել Է վերականգնել կարգուկանոնը, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը հաստատել են Բայդենի հաղթանակը: Թրամփը մի քանի անգամ հայտարարել Է, որ չի բացառում 2024 թվականին իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ