ՈւԵՖԱ-ն թույլատրել է հանդիսականների մուտքը ստադիոն
ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշում է ընդունել կորոնավիրուսի համավարակի պայմաններում հանդիսականների մուտքը ստադիոն թույլատրելու վերաբերյալ:
Կազմակերպության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ՈւԵՖԱ-ն թույլատրել է ազգային առաջնությունների հանդիպումների ժամանակ 30 տոկոս հանդիսականների մուտքը ստադիոն:
Ստադիոն մուտք գործելուց առաջ ֆանատները պետք է ջերմաչափվեն, իսկ տրիբունաներում պահպանեն սոցիալական հեռավորություն:
Կարծիքներ