Յուրա Մովսիսյանը դիմել է իր բոլոր թիմակիցներին
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով թուրք-ադրբեջանական ագրեսիային Արցախի ու Հայաստանի դեմ:
«Սա ամբողջ աշխարհում իմ ոչ հայ եղբայրների ու քույրերի համար է: Իմ բոլոր թիմակիցների համար այն երկրներից, որտեղ ես խաղացել եմ: Հայերին սպանում են: Հրթիռներով ռմբակոծում են փոքրիկ երեխաների: Իմ բոլոր թիմակիցներին, որոնց հետ խաղացել եմ երկար տարիներ, կոչ եմ անում օգնել, ես ունեմ ձեր աջակցության կարիքը, որպեսզի բարձրաձայնեմ այս մասին»,- գրել է Յուրա Մովսիսյանը՝ տեղադրելով տեսանյութ ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում հայերի բազմամարդ բողոքի խաղաղ ցույցից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի Պաշտպանության բանակի մարտական դիրքերը, խաղաղ բնակավայրեր, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, շրջկենտրոններ: Հոկտեմբերի 10-ին կողմերը համաձայնության են հասել հումանիտար հրադադարի վերաբերյալ, սակայն այն չի պահպանվում։
Կարծիքներ