Իրականում շատ վախենալու էր, տպավորություն էր՝ ինքնաթիռի տուրբին է վառվում. Ավինյանը՝ ծխարձակող ավտոբուսի մասին

Իրականում շատ վախենալու էր, տպավորություն էր՝ ինքնաթիռի տուրբին է վառվում. Ավինյանը՝ ծխարձակող ավտոբուսի մասին

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է համացանցում տարածված ծխարձակող ավտոբուսի թեմային:

«Իրականում շատ վախենալու պատկեր էր: Տպավորություն էր՝ ինքնաթիռ է, և տուրբիններից մեկը վառվում է»,- դիմելով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանին՝ նշել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Կիրակոսյանը հայտնել է, որ վարորդի նկատմամբ կիրառվել է կարգապահական պատասխանատվություն:

Նշենք՝ համացանցում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր՝ ինչպես է Երևանի հանրային տրանսպորտի ավտոբուսներից մեկը երթևեկում՝ ծխի հսկա ամպեր բաց թողնելով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում