Ձևիստները Սյունիքում պարզել են, որ մեր հարևանն Ադրբեջանն է, իսկ Կապանի մոտով անցնում է սահմանը. Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Մեր ձևով» շարժման՝ Սյունիք կատարած այցին ու «բացահայտումներին»:
«Ձևիստներն այս օրերին առաջին տուրիստական այցով գտնվել են Սյունիքում և պարզել, որ մեր հարևանն Ադրբեջանն է, ու Կապանի հարևանությամբ անցնում է սահմանը, իսկ սահմանից այն կողմ կա ադրբեջանական դրոշ ու ադրբեջանցի:
Քաղաքականության մեջ մանկապատանեկան այս մոտեցումները երկար կյանք չունեն, ու նույնիսկ իրենց կեղծված սոցհարցումներով են ձևիստները անկում ապրում:
Հ.Գ. ժամանակին տենց ահասարսուռ ռեպորտաժներ անում էր նաև Սերժ Սարգսյանի Արման Թաթոյանը, ու ինքն էլ ձեր պես շանսը կորցրել է»,- գրել է Հարությունյանը:


Կարծիքներ