Ու էս ամեն ինչի հետ նույն գետում Նիկոլն է լողում. Վիկա Հարությունյան
Հաշիվս կորցրել եմ, թե արդեն որերորդ ժամն ա, որ մարդիկ անքուն են։
Պատերազմի սիրեցյալ մեր երկրում տանտերերը հեռախոսների էկրաններին գամված նորություններն են թաքցրած հիստերիայով թերթում, ոմանք համակարգչի էկրանի դիմաց ստեղնաշարի ու մկնիկի հետ են կռիվ տալիս` Վերջ բառը նրանցից վերջին անգամ աղերսելով, ժամանակից շուտ կյանքին ու ճակատագրին ձեռնոց նետած ու քմծիծաղով հաղթած մանուկները ապաստարաններում մտովի ու ոտաբոբիկ իրենց տներն են վերադառնում, մայրերը պատերին հենված կամ սեղանի փեշը գրկած լռող հեռախոսից մամա՜ են լսում, տղամարդիկ վանդակից ազատված հովազի նման դեպի հայրենիքի դաշտերն են վազում` հետ վերադարձի խոստում տալ ամոթ համարելով, նահատակվածները դեպ հավերժական խաղաղություն հաղթանակի դափնիներով են քայլում, զինվորներն ու բանակը անում են էն, ինչ իրենց Աստված գուցե որդու հաջորդ գալստյանը անգամ համարձակվի անել....
Ու էս ամենի հետ նույն գետում Նիկոլն ա լողում` սովորության հետ խորան մտած բոլոր հորձանուտներում կամքն ու հավատը չոր պահելով
45 տարեկան ա
45!
45!
Սպիտակել ա, կնճռտվել ա Նիկոլը
Աչքերը մի քանի օր է արցունքների հետ համերաշխ խարիսխ են գցել հայացքում, միմիկաները դարձել քամու նման երգեցիկ, մորուքը ձյուն ա դառնում, ձյուն ու ձմեռ` արևից երես թեքած, շրթունքները սեղմվել են խոստումները գործ դարձնելու ճանապարհին.....
Նիկոլը ծերանում ա` ժամանակին իրենից տասնյակ տարիներով հետ թողնելով,
Նիկոլի մարմինը տարիքին թողած վազում ա՜, վազում ա դեպի 2 տարի առաջ իր կյանքով խոսք տված Հայաստանի հետևից, վազում ա, որ սաղից շուտ հասնի, գրկի, սեղմի իրեն ու էլի վազելով հետ բերի` արդեն բոլորի ոտքերի տակ փռելու.
Գերագույնը մեզնով, մեզ համար ու հանուն մեզ սպիտակում ա....
Վիկա Հարությունյան
Կարծիքներ