Հայտնի է՝ ինչպես կտնօրինվի «Զայեդ» մրցանակաբաշխությունից ստացված 500 հազար դոլարը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Զայեդ» մրցանակաբաշխության շրջանակներում ստացած 500 հազար դոլար մրցանակը կառավարելու համար ՀՀ վարչապետի աշխատակազմը Ֆինանսների նախարարության գանձապետարանում կբացի արտաբյուջետային ավանդային հաշիվ:
Որոշումն ընդունվել է Կառավարության ապրիլի 2-ի նիստում։
Մրցանակային գումարը կփոխանցվի հատուկ բացված հաշվին և կօգտագործվի Կառավարության սահմանված ծախսերի ֆինանսավորման նպատակով։
Կառավարությունից հավաստիացնում են, թե որոշման ընդունմամբ կապահովվի մրցանակային միջոցների կառավարման թափանցիկությունը և դրանց նպատակային օգտագործման հնարավորությունը՝ իրականացնելով մուտքերի և ելքերի առանձնացված հաշվառում պետական գանձապետական համակարգի միջոցով։


Կարծիքներ