Պուտինն ու Փաշինյանն առանձին հանդիպում կունենան, հետո զրույցը կշարունակեն աշխատանքային ճաշի շուրջ. Պեսկով
Ինչպես հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին աշխատանքային այցով ուղևորվել է Ռուսաստանի Դաշնություն։
Այցի շրջանակում Մոսկվայում տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Պուտինը և Փաշինյանը նախատեսում են բանակցությունների ընթացքում անհատական քննարկում ունենալ:
«Բանակցությունները տեղի կունենան ապրիլի 1-ին, այնուհետև երկու առաջնորդները կշարունակեն իրենց անհատական քննարկումները աշխատանքային ճաշի ընթացքում»,- լրագրողներին ասել է Պեսկովը։


Կարծիքներ