Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. ՀՀ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում երկաթուղու հետ կապված մանրամասն քննարկում է ունեցել։
«Մանրամասն զրույց ենք ունեցել, ներկայացրել ենք մեր դիրքորոշումներն ու տեսակետները, լսել ենք նաև ռուսաստանցի գործընկերների դիրքորոշումները», - լրագրողներին հայտնել է նա ու հավելելլ, որ կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։
«Մենք Ռուսաստանի հետ կապված խնդիր չունենք, բարձր ենք գնահատում մեր բարեկամական հարաբերությունները ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին»,- ասել է վարչապետը ճեպազրույցի ընթացքում
Փաշինյանը նաև նշել է, որ ռուսական կողմի հետ պետք է մտածել, թե ինչ լուծումներ են անհրաժեշտ։


Կարծիքներ