Մենք չենք միջամտի, բայց կան ռուսամետ ուժեր ՀՀ-ում, որոնք կցանկանայինք, որ մասնակցեին ընտրություններին․ Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան ըմբռնումով է մոտենում Հայաստանում ընթացող նախընտրական գործընթացներին՝ հույս հայտնելով, որ դրանք չեն ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա։
«Մենք տեսնում ենք, որ Հայաստանում ներքաղաքական գործընթացները թափ են հավաքում, և շուտով ընտրություններ են: Կարևորն այն է, որ այս սրացումները ոչ մի կերպ չեն վնասել մեր հարաբերություններին»,- ընդգծել է Պուտինը։
Պուտինը նաև հույս է հայտնել, որ Հայաստանի ռուսամետ քաղաքական ուժերը կկարողանան մասնակցել ընտրություններին. «Եվ կան շատ քաղաքական ուժեր Հայաստանում, որոնք ռուսամետ են։ Իհարկե, ես ձեզ անկեղծորեն կասեմ, մենք երկխոսություն ենք վարում, որտեղ միշտ անկեղծորեն և ուղղակիորեն ենք խոսում, և մենք շատ կցանկանայինք, որ այս բոլոր քաղաքական կուսակցություններն ու քաղաքական գործիչները կարողանային մասնակցել այս ներքաղաքական աշխատանքին ընտրություններին։
Դա ձեր որոշումն է. մենք չենք միջամտի։ Բայց ամեն դեպքում, մենք կցանկանայինք, որ նրանք բոլորը կարողանային մասնակցել այս ներքաղաքական աշխատանքին»,- ասել է Պուտինը՝ անդրադառնալով Հայաստանում ազատազրկման մեջ գտնվող որոշ գործիչներին։
«Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և մեզ մոտ միշտ ակտիվ ներքաղաքական կյանք կա։ Ուզում եմ ընդգծել, որ մեզ մոտ ընտրություններին կարող են մասնակցել միայն անձինք, ովքեր բացառապես ՀՀ քաղաքացիություն ունեն»,- պատասխանել է Փաշինյանը։


Կարծիքներ