Կրեմլում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Կրեմլում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Կրեմլում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

Այս մասին հայտնել է Ria.ru-ն։

Երկկողմ հարաբերությունների և տնտեսական համագործակցության մասին հարցեր են քննարկվել։

Ինչպես հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ռուս-հայկական բանակցություններից հետո երկու առաջնորդները կշարունակեն իրենց անձնական քննարկումները աշխատանքային նախաճաշի ընթացքում։

Կրեմլի տեղեկություններով՝ երկրների առաջնորդները կանդրադառնան ռուս-հայկական ռազմավարական գործընկերության հեռանկարներին, եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում