«Եթե մենք բանակը տանք թուրքերին, միգուցե մեր կանանց նույնպես տանք».Ադրբեջանցի գեներալ
Ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը, որը հայտնի է թելեգրամյան Wargonzo ալիքով, հայտնում է, որ թուրք գեներալները ծառայությունից հեռացրել են Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Նեջմեթթին Սադիգովին:
«Տեղեկություններ կան, որ նա փախուստի մեջ է: Սադիգովը, ծագումով Դերբենտից է, իր հայրենիքում համարվում է ազգային հերոս: Սադիգովի մայրը լեռնային հրեա է՝ Թամարա անունով: Ադրբեջանի ԳՇ պետը երբեք չի խոսել իր հարազատների մասին: Ահա թե ինչու թուրքական հակահետախուզությունը նրան վերցրել է ծառայության: Մեկ ամիս առաջ Սադիգովը կոնֆլիկտ է ունեցել ժամանած թուրք խորհրդականների հետ: Նա նույնիսկ կտրուկ քննադատել էր Ադրբեջանի իշխանություններին: «Եթե մենք բանակը տանք թուրքերին, միգուցե մեր կանանց նույնպես տանք»,- ասել էր նա: Ռուսաստանում Սադիգովին դեռ չեն տեսել, ու նույնիսկ ամենամոտ հարազատները չեն կարող կապ հաստատել նրա հետ», - գրում է Wargonzon-ն:
Կարծիքներ