Ավելի քան 95 տոկոս կպչողականություն. Երևանի քաղաքապետարանը շարունակում է «Կանաչ քաղաք» ծրագիրը
Մայրաքաղաքում շարունակվում է աշնանային ծառատունկը: Նոր կանաչ գոտիների ստեղծմանը զուգահեռ երևանյան այգիներն ու պուրակները համալրվում են նոր արժեքավոր և հասուն ծառատեսակներով:
«Կանաչ քաղաք» ծրագրով Երևանի քաղաքապետարանը շարունակում է քայլեր ձեռնարկել նաև երբեմնի անտառներն ու կանաչապատ տարածքները վերականգնելու, որոշ դեպքերում նաև վերադարձնելու նպատակով:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ այս տարվա գարնանային ծառատունկի շնորհիվ ավելի քան 95 տոկոս կպչողականություն է ապահովվել:
Կարծիքներ