Խոշոր վթար՝ «Ապարան–Երևան» ջրատարում․ մի շարք տարածքներ 24 ժամ ջուր չեն ունենա

Խոշոր վթար՝ «Ապարան–Երևան» ջրատարում․ մի շարք տարածքներ 24 ժամ ջուր չեն ունենա

Արայի ամառանոցների ձորում վթարվել է «Ապարան–Երևան» 1200 մմ տրամագծով մայրուղային ջրատարը, ինչի հետևանքով վայրկյանում շուրջ 90 լիտր ջուր է կորչում։ Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։

Վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված՝ ջրատարից սնվող տարածքներում հայտարարվել է 24-ժամյա ջրանջատում։

Ընկերությունից հայտնել են, որ ջրանջատման հասցեները կհրապարակվեն ավելի ուշ։

«Վեոլիա Ջրի» մասնագետներն արդեն սկսել են վթարի վերացման աշխատանքները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում