«Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալվել է
«Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։
Պատգամավորը հրապարակած տեսանյութում քննադատել է իշխանություններին՝ ձերբակալությունը որակելով որպես վախի դրսևորում։
«Այսօրվա վարքագիծը իշխանությունների վախի դրսևորումն է, դուք որևէ կապ չունեք ժողովրդավարության հետ»,- հայտարարել է Հովսեփյանը։
Ձերբակալության պատճառների վերաբերյալ պաշտոնական տեղեկություն առայժմ չի ներկայացվել։


Կարծիքներ