ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց TRIPP-ին առնչվող համաձայնագիրը վավերացնելու նախագծին

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց TRIPP-ին առնչվող համաձայնագիրը վավերացնելու նախագծին

««Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը կընդգրկվի Ազգային ժողովի առաջիկա քառօրյայի օրակարգում:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հանդես կգա որպես նախագծի հարակից զեկուցող:

Նախագծին կողմ քվեարկեց 4 պատգամավոր, դեմ՝ 1:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին TRIPP-ին առնչվող համաձայնագիրը վավերացնելու նախագիծը ներկայացրել է ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում