Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսը նահանջում է. Интерфакс

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսը նահանջում է. Интерфакс

ԱՄՆ-ում նախորդ շաբաթվանից սկսած նկատվում է կորոնավիրուսային իրավիճակի զգալի լավացում: Այս մասին, Интерфакс-ի փոխանցմամբ, հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք սկսում ենք զգալի առաջընթացի նշաններ տեսնել»,- ասել է ԹՐամփը՝ Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ ամբողջ երկրում Covid-19-ով վարակումների թիվը նախորդ շաբաթվանից սկսած նվազել է 6 տոկոսով:

Նա նման ցուցանիշները «հուսադրող նշան է անվանել»:

«Ես պետք է հավելեմ, որ վիրուսը նահանջում է»,- ընդգծել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում