Բրյուսելն ու ԱՄՆ-ը նախազգուշական ազդակներ են ուղարկում Վրաստանին. նամակ Բրյուսելից և ամերիկյան նախազգուշացում

Բրյուսելն ու ԱՄՆ-ը նախազգուշական ազդակներ են ուղարկում Վրաստանին. նամակ Բրյուսելից և ամերիկյան նախազգուշացում

Եվրոպական խորհրդի նախագահի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի կրկնակի ջանքերը՝ ուղղված  Վրաստանի ներքաղաքական  իրավիճակի բարելավմանը, ձախողելուց հետո, Արևմուտքն ու ԱՄՆ-ը վերանայեցին իրենց դիրքորոշումը:

Բրյուսելն ու և Վաշինգտոնը Թբիլիսիին հասկացրին, որ ստիպված կլինեն դիմել ավելի կտրուկ միջոցների, եթե Վրաստանում հնարավոինս արագ չլուծվի քաղաքական ճգնաժամը:

ԵԽ մի խումբ անդամներ, ներառյալ միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարը և անդամները, կոչ են արել Եվրամիությանը սառեցնել Վրաստանին ֆինանսական օգնությունը և պահանջել, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խթանի ընտրական և դատական ​​բարեփոխումների ջանքերը:

Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը վրացական կողմին հորդորել է լուրջ վերաբերվել Բրյուսելից լսվող ազդանշանին ՝ նշելով, որ վերոհիշյալ «հայտարարությունը ստորագրել են առաջատար եվրախորհրդարանականները, ովքեր տարբեր դեր են խաղում ԵՄ-ի և Վրաստանի հետ հարաբերություններում»:

Խոսքը 60 միլիոն եվրոյի մասին է, որը Վրաստանը պետք է ստանա 2021 թվականի ընթացքում:

ԵՄ-ից բացի Թբիլիսին ազդանշան է ստացել նաև ԱՄՆ-ից: Պետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթն  նշել է, որ Վրաստանը  Սենատի «բարի կամքը» կորցնելու ռիսկի է դիմում:

«Անկախության հռչակումից հետո Միացյալ Նահանգները Վրաստանին հատկացրեց շուրջ 500 միլիոն դոլար: Կարծում եմ, որ Վրաստանի կառավարությունը վտանգում է սենատորների բարի կամքը, ովքեր Վրաստանին նման օգնություն են տրամադրել», – ասել է Քենթը:

Վրացական ընդդիմությունը Արևմուտքի բացասական արձագանքի ողջ պատասխանատվությունն անմիջապես իշխանությունների վրա դրեց՝ հայտարարելով, որ Վրաստանի անկախության ողջ պատմության ընթացքում առաջին անգամ առաջացավ ԵՄ-ից օգնությունը դադարեցնելու հարցը:

Իր հերթին, իշխող կուսակցությունը «անհասկանալի» է որակել եվրախորհրդարանականների դիրքորոշումը՝ երկրում ստեղծված ճգնաժամի մեջ մեղադրելով ընդդիմությանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում