Լևոն Արոնյանը վստահ հաղթեց Անիշ Գիրիին. հաջորդ մրցակիցը ադրբեջանցի Ռաջաբովն է

Լևոն Արոնյանը վստահ հաղթեց Անիշ Գիրիին. հաջորդ մրցակիցը ադրբեջանցի Ռաջաբովն է

Առցանց անցկացվող Meltwater Champions Chess Tour Finals շախմատի եզրափակիչ մրցաշարում այսօր 4-րդ տուրի հանդիպումներն են:

Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը մրցեց Անիշ Գիրիի հետ: Մեր գրոսմայստերը չնայած անհաջող մեկնարկեց և տանուլ տվեց առաջին պարտիան, սակայն հաջորդ երեքն ավարտեց իր օգտին և վստահ հաղթանակ տարավ նիդեռլանդցի շախմատիստի նկատմամբ` 3:1:

Լևոն Արոնյանն այս հաղթանակից հետո ընդհանուր հաշվարկով վաստակեց 15 միավոր և շարունակում է զբաղեցնել 3-րդ տեղը: Մրցաշարային աղյուսակը վստահորեն գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, որն ունի 23,5 միավոր:

Վաղը կայանալիք 5-րդ տուրում մեր շախմատիստը կհանդիպի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ, որը այժմ ունի 9 միավոր, սակայն դեռ շարունակում է լեհ Դուդայի հետ հանդիպումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում