Ղրղզստանի նախագահը հրաժարական է տվել
Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին: Այս մասին հայտնել է հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը:
«Ես չեմ կառչում իշխանությունից: Չեմ ցանկանում Ղրղզստանի պատմության մեջ մնալ որպես նախագահ, ով արյուն է թափում եւ կրակում է սեփական քաղաքացիներին: Այդ պատճառով որոշում եմ կայացրել հրաժարական տալու մասին»,-ասվում է նախագահի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Կարծիքներ