Ադրբեջանում ձերբակալել են համացանցում պատերազմը բացահայտ քննադատող ակտիվիստին. tert.am

Ադրբեջանում ձերբակալել են համացանցում պատերազմը բացահայտ քննադատող ակտիվիստին. tert.am

Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալել են ակտիվիստ Գիյաս Իբրահիմովին` ենթադրաբար համացանցում հակառազմական և հակապատերազմական գրառումների համար: Այս մասին գրում է oc-media.org կայքը:

Իբրահիմովի օգտահաշվում հրապարակված տեսանյությում երևում է, թե ինչպես են անվտանգության ծառայությունները ներխուժում Իբրահիմովի` Բաքվում գտնվող բնակարան և հրաժարվում են մեկնաբանել, թե ինչու են նրան ձերբակալում:

«Սկզբից ասացին, որ ոստիկանությունից են, հետո ասացին, որ մենք ձեզ կտանենք զինկոմիսարիատ, ես նրանցից փաստաթուղթ խնդրեցի դրա համար, և նրանք ասացին, որ ինձ կտանեն Ազգային անվտանգության ծառայություն: Ես դեմ չեմ, գնացինք»,-ասել է Իբրահիմովը տեսախցիկի առաջ:

Կիրակի առավոտյան պատերազմի բռնկումից ի վեր Իբրահիմովը հայտնի է դարձել իր հակապատերազմական դիրքորոշումով: Նա նշել է,  որ շատ ադրբեջանցիներ դատապարտում են իրեն առցանց հարթակում` նշելով, որ նման հայտարարությունների պատճառով «կորցնում են հարգանքը» իր նկատմամբ:

Նշվում է, որ Իբրահիմովը միակ մարդն է եղել Ադրբեջանում, որը համացանցում բացահայտ քննադատել է պատերազմը:
 

Մանրամասները՝ tert.am-ում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում