Գիտնականները գնահատել են կորոնավիրուսի համավարակի` մարդկային կյանքերին հասցրած վնասը

Գիտնականները գնահատել են կորոնավիրուսի համավարակի` մարդկային կյանքերին հասցրած վնասը

Գիտնականները պարզել են, թե մարդկային կյանքի քանի տարի է կորել SARS-CoV-2 կորոնավիրուսի համավարակի պատճառով: Նրանց հաշվարկներով` միջին հաշվով կորոնավիրուսի պատճառով մեկ մահը 16 տարի է խլում, որոնք մարդը կարող էր ապրել: Ստացվում է, որ աշխարհում կորոնավիրուսի պատճառով կորուստները կյանքի 20.5 միլիոն տարվա են հասնում: Այս մասին հաղորդվում է Scientific Reports գամսագրում հրապարակված հոդվածում:

Հետազոտողները վերլուծել են տարբեր երկրներում COVID-19-ից մահվան դեպքերի ընդհանուր թվի մասին կանխատեսումները, 81 երկրներում մահվան 1.279,866 դեպքի եւ կյանքի սպասվող տեւողության վերաբերյալ տվյալները: Պարզվել է, որ կյանքի կորած տարիների 44.9 տոկոսը բաժին է ընկնում 55-ից 75 տարեկան մարդկանց, 30.2 տոկոսը` 55 տարեկանից ցածր մարդկանց եւ 25 տոկոսը` 75-ից բարձր մարդկանց: Տղամարդկանց մոտ այս ցուցանիշը 44 տոկոսով ավելի բարձր է, քան կանանց մոտ:

Գիտնականները նաեւ համեմատել են տվյալները մահվան այլ պատճառների հետ եւ պարզել են, որ COVID-19-ից վնասը 2-9 անգամ ավելի մեծ է, քան սեզոնային գրիպից, եւ 2-4 անգամ ավելի փոքր` սրտանոթային հիվանդությունների համեմատ:

Հետազոտողները նշել են, որ այդ գնահատականները կարող են գերագնահատված կամ թերագնահատված լինել կորոնավիրուսի հետ կապված մահերի ճշգրիտ գրանցման հարցում դժվարության պատճառով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում