Պետերբուրգի հյուպատոսարանում մահացած են գտել Ղարաբաղի նախկին նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Ավագյանին

Պետերբուրգի հյուպատոսարանում մահացած են գտել Ղարաբաղի նախկին նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Ավագյանին

Սանկտ Պետերբուրգում գտնվող Հայաստանի հյուպատոսության շենքում մահացած են գտել Ղարաբաղի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին։

Ավագյանը անգիտակից վիճակում հայտնաբերվել է զուգարանում, որտեղ նա գտնվել է մոտ 50 րոպե, հայտնել են մի շարք ռուսական ալիքներ: Ըստ տեղեկությունների՝ վերջինս ինքնասպանություն է գործել:

Նշենք՝ նա օրերս հայտնել է, որ մի քանի անգամ ՌԴ ուժայիններն իրեն ձերբակալել են, փաստաթղթեր ստուգել, տարել ոստիկանական բաժիններ և խնդրել է իրեն արտահանձնել Հայաստանին:

Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ավագյանը մեղադրվում է ավելի քան 4.2 միլիարդ ռուբլուց ավելի մաքսային տուրքերից խուսափելու համար:

Նրա և մի քանի այլ անձանց դեմ գործը դատարանում է 2024 թվականի ապրիլից։ Գործում ներգրավված է ընդհանուր առմամբ 21 անձ։ Գործը վերաբերում է 2014-2015 թվականներին Ռուսաստան կենցաղային ապրանքների ներմուծմանը, որոնք քողարկվել էին որպես ավելի էժան շինանյութեր։ 2025 թվականի օգոստոսին Ավագյանը պայմանագիր է կնքել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ, նրա գործը կասեցվել է, և նա ազատ է արձակվել կալանքից։

Սեպտեմբերի 23-ին միջնորդություն է ներկայացվել գործը վերաբացելու վերաբերյալ՝ այս պայմանագրի դադարեցման և Ավագյանի՝ հատուկ ռազմական գոտի չմեկնելու պատճառով։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար։ Ադ ընթացքում Ավագյանը լքել է դատարանի շենքը և թաքնվել։ Դատարանը որոշել է վերաբացել գործը և ձերբակալել մեղադրյալին։

Ռուսաստանում Ավագյանը Սանկտ Պետերբուրգի առևտրային նավահանգստի մաքսային բրոքերի գլխավոր տնօրենն է եղել: 2010 թվականից նա եղել է Դաշնային գույքի կառավարման գործակալության Լենինգրադի մարզի գրասենյակի պետի տեղակալ։ 2014 թվականից նա եղել է Սանկտ Պետերբուրգի հողօգտագործման և պաշտպանության գծով գլխավոր պետական տեսչի տեղակալ, իսկ ավելի ուշ՝ պետական հողային վերահսկողության վարչության պետի տեղակալ։

2022 թվականի փետրվարին հայտնի է դարձել, որ Հայաստանի ոստիկանությունը Ավագյանին հետախուզման մեջ է դրել փողերի լվացման համար։ 2021 թվականին նա աշխատել է որպես Ղարաբաղի Ներքին գործերի նախարարության Պետական արտակարգ իրավիճակների ծառայության (ՊԱԾ) փոխտնօրեն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում