Դավիթ Խուդաթյանը Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Արամազդ Ղալամքարյանին։
Նախարարը շնորհավորել է պարոն Ղալամքարյանին և արդյունավետ աշխատանք է մաղթել։
Խուդաթյանը վստահություն է հայտնել, որ նա կլուծի այն խնդիրները, որոնք դրված են ոլորտի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, և համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի ցանկալի արդյունք գրանցել։
Արամազդ Ղալամքարյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել, որ ջրային ոլորտը կենսական կարևորութուն ունի երկրի, ժողովրդի համար, խնդիրները, անելիքները շատ-շատ են, բարեփոխումների կարիք կա։
Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Ջրային կոմիտեի նախկին նախագահ Կարեն Սեդրակյանին՝ կարճ ժամանակահատվածում կատարած կարևոր աշխատանքի համար։
Կարծիքներ