Կրակ է բացել, վիրավորում հասցրել, ընկած վիճակում նորից կրակել. նոր մանրամասներ՝ Մերձավանի դեպքից

Կրակ է բացել, վիրավորում հասցրել, ընկած վիճակում նորից կրակել. նոր մանրամասներ՝ Մերձավանի դեպքից

Հրապարակվել են կադրեր, որոնցում երևում է՝ ինչպես է անհայտ անձը՝ դիմակավորված ու երկար հագուստով, ինքնաձիգով մոտենում Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանին ու նրան ուղեկցող 2 անձանց, կրակ բացում նրանց ուղղությամբ:

Կադրերի համաձայն՝ հանցագործը ինքնաձիգով կրակոցների շարք է արձակել, երբ ընկել են 3-ն էլ, մոտեցել է հենց Վալոդյա Գրիգորյանին ու կողքին գտնվող ընկերոջը՝ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանին, ընկած վիճակում ևս մի քանի կրակոց արձակել նրանց վրա, զենքի կոթով հարված հասցրել ընկած Գրիգորյանի գլխին, համոզվել, որ սպանված են ու հեռացել:

Երրորդ անձը՝ Արծրուն Գալստյանը, առաջին կրակոցներից հետո ընկել է նրանցից քիչ հեռու․ նա վիրավորվել է ու հոսպիտալացվել, կյանքին վտանգ չի սպառնում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում