Խստորեն դատապարտում եմ Փարաքար համայնքում տեղի ունեցած ողբերգական հարձակումը․ Լյուդվիգ Գյուլնազարյան

Խստորեն դատապարտում եմ Փարաքար համայնքում տեղի ունեցած ողբերգական հարձակումը․ Լյուդվիգ Գյուլնազարյան

Փարաքար համայնքի նախկին ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Մերձավանում տեղի ունեցած կրակոցներին, որի հետևանքով սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ: 

«Խստորեն դատապարտում եմ Փարաքար համայնքում տեղի ունեցած ողբերգական հարձակումը, որի հետևանքով զոհվել են համայնքի ղեկավարը և ոստիկանության ծառայողը։ Վիրավորում ստացած անձին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։ 

Այս ծանր պահին խորին ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին և համայնքի բնակիչներին։ Վստահ եմ, որ իրավապահ մարմինները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հանցագործությունը բացահայտելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու համար»,- գրել է Գյուլնազարյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում