Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործընթացի հեռանկարների շուրջ

Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործընթացի հեռանկարների շուրջ

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարար Բեատե Մայնլ-Ռայզինգերի հետ: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։

Արարատ Միրզոյանը և Բեատե Մայնլ-Ռայզինգերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործընթացի հեռանկարների շուրջ։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել տարբեր նախաձեռնություններին Ավստիրայի կողմից ցուցաբերվող աջակցությունը՝ ի թիվս այլնի կարևորելով մարդկանց միջև շփումների, շուկայի հասանելիության ընդալյնման ուղղությամբ շարունակական աշխատանքները։

Անդրադարձ է կատարվել նաև ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին հանդիպող մարտահրավերներին արդյունավետ հակազդման ուղղությամբ փոխգործակցության մեխանիզմներին։ Արարատ Միրզոյանը և Բեատե Մայնլ-Ռայզինգերը անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում