Պենտագոնը բացել է դուռը Մերձավոր Արեւելք ԱՄՆ լրացուցիչ զորքեր ուղարկելու հնարավորության համար
Պենտագոնը բացել է դուռն Միջին Արեւելք ԱՄՆ լրացուցիչ զորքեր ուղարկելու հնարավորության համար իրաքյան ուժերին աջակցության ՆԱՏՕ-ի ընդլայնված ուսումնական առաքելության շրջանակներում:
«ԱՄՆ-ը ներգրավված է Իրաքում ՆԱՏՕ-ի առաքելության ուժերի ձեւավորման գործընթացում եւ իր արդար ներդրումը կունենա այս կարեւոր ընդլայնված առաքելության մեջ»,- CNN- ին ասել է Պենտագոնի խոսնակ Ջեսիկա Լ. Մաքնալթին:
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ՆԱՏՕ-ից իր գործընկերներին առաքելության մասին պատմել է Պաշտպանության նախարարների հետ հանդիպման: Նախօրեի ուշ երեկոյան Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին պարզաբանել է, որ իրենք «չեն պատրաստվում» ԱՄՆ-ի լրացուցիչ զորքեր ուղարկել Իրաք: Այնուամենայնիվ, ԱՄՆ զորքերը կարող են աջակցել առաքելությանը նաեւ երկրից դուրս, CNN-ին հայտնել է պաշտպանության նախարարության խոսնակը: «Մենք աջակցում ենք ՆԱՏՕ-ի ընդլայնված առաքելությանն Իրաքում եւ շարունակելու ենք դա անել, սակայն այնտեղ ամերիկյան ուժերի քանակի ավելացում չի նախատեսվում»,- գրել է Քիրբին Twitter-ում: Այդպիսի քայլը նախորդ վարչակազմի քաղաքականության փոփոխություն կլիներ, որը երկրում զորքերի քանակը 2500-ի հասցրեց:
Հինգշաբթի կայացած մամուլի ասուլիսին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասաց, որ ՆԱՏՕ-ի առաքելությունը 500-ից մոտ 4000 մարդ կդառնա: «ԱՄՆ-ն եւ «ԻՊ»-ի հարցով Գլոբալ կոալիցիայի նրա գործընկերները հավատարիմ են ԻՊ-ի վերջնական պարտության ապահովմանը, եւ Պենտագոնը հույս ունի ապագայում շարունակել խորհրդակցություններն Իրաքի, ՆԱՏՕ-ի եւ Գլոբալ կոալիցիայի հետ»,- հավելել է ՄաքՆալթին:
Ստոլտենբերգը շեշտել է ՆԱՏՕ-ի` ԻՊ-ի վերածննդի կանխմանն ուղղված առաքելության կարեւորությունը: «Ոչ վաղ անցյալում ԻՊ-ն Միացյալ Թագավորության չափ տարածք էր վերահսկում, որտեղ մոտ 8 միլիոն մարդ է բնակվում: Նրանք կորցրել են այդ վերահսկողությունը»,- ասել է Ստոլտենբերգը: «Բայց ԻՊ-ն դեռ գոյություն ունի: ԻՊ-ն շարունակում է գործել Իրաքում, եւ մենք պետք է համոզվենք, որ նրանք չեն վերադառնա»: Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի ուժերի ավելացումը կլինի աստիճանական եւ դա տեղի կունենա Իրաքի կառավարության պահանջով:
Կարծիքներ