Ֆումիո Կիսիդան ընտրվել Է Ճապոնիայի կառավարող կուսակցության առաջնորդ

Ֆումիո Կիսիդան ընտրվել Է Ճապոնիայի կառավարող կուսակցության առաջնորդ

Ճապոնիայի նախկին արտգործնախարար Ֆումիո Կիսիդան երկրորդ փուլի արդյունքներով ընտրվել Է երկրի կառավարող կուսակցության ղեկավար, նա կդառնա Ճապոնիայի նոր վարչապետը:

Կուսակցությունը ուղիղ հեռարձակում Է իրականացրել Է իր կայքում: Երկրորդ փուլում կուսակցության ղեկավարի պաշտոնի համար պայքարում Էին Կիսիդան եւ վարչական բարեփոխման գործերի նախարար Տարո Կոնոն, որը պատասխանատու Է երկրում պատվաստման համար, ինչպես նաեւ ավելի վաղ զբաղեցրել Է արտաքին գործերի նախարարի եւ պաշտպանության նախարարի պաշտոնները: Առաջին փուլի արդյունքներով՝ Ճապոնիայի նախկին արտգործնախարար Ֆումիո Կիսիդան կառավարող կուսակցության ղեկավարի ընտրությունների առաջին փուլում առաջատարն Էր մեկ ձայնի առավելությամբ. նրա օգտին եղել Է 256 քվեաթերթիկ:

Տարո Կոնոյի օգտին տրվել Է 255 քվեաթերթիկ: Երկրորդ փուլում Կիսիդան ստացել Է խորհրդարանի պատգամավորների 249 ձայն եւ ութ քվեաթերթիկ՝ պրեֆեկտուրաներում կուսակցության բջիջներից. ընդամենը նրա օգտին տրվել Է 257 քվեաթերթիկ: Տարո Կոնոն պատգամավորներից ստացել Է 131 ձայն եւ 39 քվեաթերթիկ՝ կուսակցության բջիջներից, ընդամենը նա ստացել Է 170 քվեաթերթիկ:

ԼԴԿ-ի ղեկավարի պաշտոնի համար առաջին փուլում պայքարում Էր չորս թեկնածու՝ նախկին արտաքին գործերի նախարար Ֆումիո Կիսիդան, վարչական բարեփոխման գործերի նախարար Տարո Կոնոն, որը պատասխանատու Է երկրում պատվաստման համար եւ ավելի վաղ նաեւ զբաղեցրել Է արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարի պաշտոնները, եւ երկու կանայք՝ համազգային գործերի նախկին նախարար Սանաե Տակաիտին, որը տարբերվում Է իր ծայրահեղ աջ հայացքներով, եւ կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Սեյկո Նոդան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում