Սպայկա. Սալորի մթերում. Որքան որակյալ բերք, այնքան բարձր վարձատրություն. տեսանյութ

Սպայկա. Սալորի մթերում. Որքան որակյալ բերք, այնքան բարձր վարձատրություն. տեսանյութ

Վերջին երկու տարիներին հայկական սալորի բերքի մոտ 12.000 տոննան հաջողությամբ արտահանվել է, որի 12%-ը՝ 1500 տոննան, իրացվել է «Սպայկա» ընկերության կողմից։ Արտահանման շուկաներում կոշտ մրցակցություն է, հայկական սալորը իր տեղն ամրապնդում է մեծ պահանջարկ ունեցող ուզբեկական, թուրքական և սերբական սալորների ցանկում։ Ի դեպ, Սերբիան Եվրոպայում սալորի ամենախոշոր արտահանողն է, իսկ սալորի տարեկան արտադրության ծավալներով՝ զիջում է միայն Չինաստանին և Ռումինիային։ Այս երեք պետություններն էլ չափորոշիչներ են սահմանում արտահանման շուկաներում։ Դրա արդյունքում էլ հայ գյուղացին սկսում է աշխատել միջազգային շուկաներում մրցունակ բերք արտադրելու ուղղությամբ։ Այսպես, «Սպայկա» ընկերությունը Արարատի մարզի Կանաչուտ, Սիսավան, Նորաշեն, Դեղձուտ, Մրգանուշ, Նշավան, Մխչյան և Արմավիր մարզի Խանջյան, Հացիկ, Ջրաշեն, Քարակերտ համայնքներից արդեն մթերել է մոտ 400 տոննա իր չափանիշներին համապատասխանող սալոր։ Ընտրվում է լավագույն բերքը՝ 4սմ և ավելի չափ ունեցող, վնասատուների և հիվանդությունների հետքերի բացակայությամբ պտուղը։ «Սպայկան» նախատեսում է մինչև այս ամսվա ավարտը սալորի մթերումը հասցնել 1000 տոննայի։ Արդեն մթերված բերքի յուրաքանչյուր կգ-ի համար գյուղացին վճարվել է 130 դրամ և ևս 20 դրամ աշխատանքի համար։ Ընդ որում, որքան բարձր կարգի է բերքը, այնքան ավելի լավ է վարձատրվում գյուղացին։ Այսպես, ամենաորակյալ պտղի համար «Սպայկան» վճարում է մինչև 250 դրամ՝ յուրաքանչյուր կգ-ի դիմաց։ Սա կարևոր է մի քանի պատճառով։ Նախ, «Սպայկան» քաջալերում է գյուղացուն ավելի լավ խնամել սալորի ծառերն ու արդյունքում ավելի արժեքավոր բերք ստանալու հարցում, մյուս կողմից մշտական աշխատանք չունեցող գյուղացին կարողանում է հոգալ ընտանիքի հոգսերը, մտածել գյուղատնտեսության և ոչ թե գյուղը լքելու մասին։ Հայաստանի գյուղատնտեսության լոկոմոտիվ «Սպայկա» ընկերությունը, մշտապես գյուղացու կողքին լինելով, քաջատեղյակ նրա խնդիրներին ու հոգսերին ամեն ինչ անում է, որ հողը բերքառատ լինի, գյուղացին էլ՝ գոհ։ «Սպայկան» նաև որակի չափանիշներ է սահմանում՝ իր կողմից հիմնված այգու միջոցով։ Արմավիրի մարզի Շենիկ գյուղում հիմնված սալորի 35 հեկտար տարածքով ինտենսիվ այգում այժմ փորձարկվում են լավագույն սորտերը։ Այս պահի դրությամբ յուրաքանչյուր ծառից ստացվում է 30 կգ բերք կամ 1 հեկտարից՝ 30 տոննայից ավելի։ «Սպայկան» իր կուտակած գիտելիքով նաև կխթանի սալորի աճեցման նոր մոտեցումներին, ինչը կնպաստի բերքի թե՛ որակական, թե՛ ծավալային բարելավմանը

Հետևեք մեզ նաև Տելեգրամում