Շտապօգնության ծառայությունը համալրվելու է 7 նոր մեքենայով. Ավինյան

Շտապօգնության ծառայությունը համալրվելու է 7 նոր մեքենայով. Ավինյան

2025 թվականին մենք հանձնել ենք ամբողջապես հիմնանորոգված երեք առողջապահական կենտրոն՝ Բաղրամյան առողջության կենտրոնի Կիլիկիայի մասնաճյուղն է, երկու խոշոր առողջապահական կենտրոններ Արաբկիր վարչական շրջանում՝ Հրաչյա Քոչարի փողոցում, և Ավան վարչական շրջանում:

Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Նախատեսում ենք հիմնանորոգել 6 պոլիկլինիկա:

Այս պահին ընթանում են Նորք-Մարաշում գտնվող առողջության կենտրոնի հիմնանորոգման վերջնական աշխատանքները: Անգլիացի գործընկերների հետ քննարկում են մեծ բազմապրոֆիլ ԲԿ-ի կառուցման հարցը»,- նշել է քաղաքապետը: 

Տիգրան Ավինյանն անդրադարձել է շտապօգնության ծառայությանը:

«Շտապբուժօգնության ծառայությունը շատ ծանր ֆինանսական վիճակից՝ մոտավորապես 3 տարի առաջ 140 մլն դրամ վնասից, մենք այս պահի դրությամբ հասցրել ենք իրականացնել առողջացման ծրագիր և գրեթե ամեն տարի կարողանում ենք գնել ավտոմեքենաներ․ այս տարի շտապբուժօգնության ծառայությունը 7 նոր մեքենայով է համալրվելու: Մեր 100 տոկոսից էականորեն պակաս զանգերի սպասարկման թիվը, որ ժամանակին՝ 3 տարի առաջ, շատ տարօրինակ էր, հասցրել ենք 100 տոկոսի։ Չկա մարդ, որը զանգում է շտապբուժօգնություն, և այն իրեն հասանելի չէ»,- մանրամասնել է քաղաքապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում