Երևանում մի շարք հետիոտնային անցումներ կկարգավորվեն «Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներով

Երևանում մի շարք հետիոտնային անցումներ կկարգավորվեն «Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներով

Սեպտեմբերի 16-ից ներքոգրյալ հետիոտնային անցումները կկարգավորվեն «Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներով.

Աթոյան – Նոր Արեշ՝ 5-րդ փողոցների խաչմերուկ,

Ն. Զարյան փողոց հ.72 հասցեի հարակից ճանապարհահատված,

հ. 51 դպրոցի հարևանությամբ՝ Մամիկոնյանց փողոց հ. 82 և հ. 14 դպրոցների հարակից ճանապարհահատված,

Կորյունի փողոցի հ.12/1 հասցեի հարակից ճանապարհահատված,

Նորագավիթի 1-ին և 8-րդ փողոցների խաչմերուկ՝ հ. 98 դպրոցի մոտակայք,

Ն. Տիգրանյան փողոց՝ հ. 54 դպրոցի հարևանությամբ:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաաքապետարանից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում