Ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 57 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը մրցեց Մեքսիկան ներկայացնող Ռոման Բրավո Յանգի հետ ու առավելության հասավ 7:4 հաշվով:

Արսեն Հարությունյանն աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ էր նվաճել նաև 2021, 2022, 2023 թվականներին:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն ընթացիկ աշխարհի առաջնությունում նվաճեց միայն մեկ մեդալ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում