Օձունում ֆուտբոլի խաղադաշտի կառուցման աշխատանքը մեկնարկել է․ Արեն Մկրտչյան

Օձունում ֆուտբոլի խաղադաշտի կառուցման աշխատանքը մեկնարկել է․ Արեն Մկրտչյան

ՀՀ ԱԺ«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել  և լուսանկարներ հրապարակել, նշելով, որ   Օձունում ֆուտբոլի խաղադաշտի կառուցման աշխատանքը մեկնարկել է։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ Օձունում հետևեցինք խաղադաշտի կառուցման աշխատանքներին։ Հայաստանի ամենամեծ գյուղերի թվում գտնվող Օձունն ունենալու է ամենագեղեցիկ մարզադաշտերից մեկը՝ հաշվի առնելով հրաշալի տեսարանը, որ բացվում է խաղադաշտից։

Հիշեցնեմ՝ եվրոպական բարձր չափորոշիչներին համապատասխանող 40x20 չափի խաղադաշտի կառուցման ֆինանսավորման 90%-ն իրականացնում է ՀՖՖ-ն։ Աշխատանքները համակարգվում են ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ միասին։

Պրն Մելիքբեկյանի հետ քննարկեցինք նաև հարակից մարզադաշտի վերականգնման հնարավորությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում