Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականի մարզական հավաքը մեկնարկեց
Հայաստանի Մ-19 հավաքականը հոկտեմբերի 5-ից մարզականհավաք է անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, որը կշարունակվի մինչևհոկտեմբերի 11-ը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մարզական հավաքի շրջանակներումՀայաստանի Մ-19 հավաքականը 2 ընկերական հանդիպում կանցկացնի Քաթարի հասակակիցների հետ։
Հավաքին և ընկերական խաղերին մասնակցելու համար թիմի գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանըհրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Դարպասապահներ
Ռաֆայել Մանասյան - ԲԿՄԱ
Անդրանիկ Մարտիրոսյան - «Ուրարտու»
Պաշտպաններ
Ռուբեն Աբրահամյան - «Ուրարտու»
Արմեն Սարգսյան - ԲԿՄԱ
Հովհաննես Գևորգյան - ԲԿՄԱ
Գոռ Առաքելյան - ԲԿՄԱ
Յուրի Մարտիրոսյան - ԲԿՄԱ
Հայկ Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»
Կիսապաշտպաններ
Հարություն Ասատրյան - ԲԿՄԱ
Տիգրան Յաղմուրյան - «Արարատ-Արմենիա»
Տիգրան Սարգսյան - «Նոա»
Պավել Գորելով - «Ռոստով» (Ռուսաստան)
Վահրամ Մասխուդյան - ԲԿՄԱ
Համլետ Սարգսյան - «Ուրարտու»
Սպարտակ Հայրապետյան - ԲԿՄԱ
Նարեկ Մանուկյան - ԲԿՄԱ
Հարձակվողներ
Համլետ Մինասյան - ԲԿՄԱ
Լևոն Վարդանյան - «Փյունիկ»
Հայաստանի և Քաթարի Մ-19 հավաքականների միջև ընկերական հանդիպումները կկայանանհոկտեմբերի 8-ին և 11-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում և կմեկնարկեն 17։00-ին։
Կարծիքներ