Մեքսիկայի պաշտպանության նախկին նախարարին Լոս Անջելեսում ձերբակալել են
Մեքսիայի ազգային պաշտպանության նախկին նախարար Սալվադոր Սիենֆուեգոս Սեպեդային ձերբակալել են Լոս Անջելեսի (ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգ) օդանավակայանում: Հոկտեմբերի 15-ին այդ մասին հայտնել Է Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը:
«ԱՄՆ-ի դեսպան Քրիստոֆեր Լանդաուն ինձ տեղեկացրեց, որ ազգային պաշտպանության նախկին նախարար Սալվադոր Սիենֆուեգոս Սեպեդան ձերբակալվել Է Կալիֆոռնիայում՝ Լոս Անջելեսի օդանավակայանում»,- գրել Է նա Twitter-ում: Լատինամերիկյան երկրի արտագործնախարարության ղեկավարը հավելել Է, որ այն մասին, թե ինչ պատճառով Է կատարվել ձերբակալումն, իրեն շուտով կհայտնեն:
Կարծիքներ